Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 800-ը. մարդկանց դեռ որոնում են

Մարոկկոյում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավոր է, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։

 

Հաղորդվում է, որ զինված ուժերը և տեղական իշխանությունները մոբիլիզացվում են և օգտագործում են բոլոր միջոցները՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար. փրկարարները դեռ փլատակներից դուրս են բերում մարդկանց։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժեղ երկրաշարժ է գրանցվել: Մարոկկոյի զբոսաշրջային կենտրոն և մշակութային մայրաքաղաք համարվող Մարաքեշում բնակելի շենքերի և շինությունների փլուզումներ են տեղի ունեցել:


 

Քաղաքականություն

Պատահարներ