Մարզահամերգային համալիրի հարևանությամբ բացվեց Կարեն Դեմիրճյանի արձանը

Երևանի մարզահամերգային համալիրի հարևանությամբ այսօր բացվել է պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

 

Բրոնզաձույլ քանդակի հեղինակը՝ Սարգիս Բաբայանն է, ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:

 

Նշենք, որ բացմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քաղաքականություն

Պատահարներ