Պայքար է սկսվել «Վագներ»-ի հիմնադիր Պրիգոժինի ժառանգության համար

Պայքար է սկսվել «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ժառանգության համար:

 

Սանկտ Պետերբուրգի դատարններից մեկում վարույթ է սկսվել: Դաշնային ռեգիստրի համաձայն, գործարարի մահվան ամսաթիվը նշված է 2023 թվականի օգոստոսի 23-ին, հենց այս օրը Տվերում վթարի ենթարկվեց Պրիգոժինի բիզնես ինքնաթիռը:

 

Որպես ժառանգորդ հանդես են գալիս Պրիգոժինի մայրը՝ Վիոլետտան, կինը՝ Լյուբովը, երկու դուստրերը՝ Պոլինան և Վերոնիկան, և որդին՝ Պավելը։

 

Լրատվամիջոցները գրում են, որ Պրիգոժինը ռուսական «Կոնկորդ» ընկերությունների խմբի սեփականատերն է, որը ներառում է սննդի, լրատվամիջոցների և շինարարական ընկերություններ։ Ենթադրվում է նաև, որ Պրիգոժինը պատկանում էր Aurum ՍՊԸ-ի 49%-ին՝ Aurum Production կինոընկերությանը:

 

Անանուն մնալու պայմանով աղբյուրը հայտնել է, որ վագներականների մահացած առաջնորդի կամքով, նրա գրեթե ողջ ունեցվածքը անցնելու է 25-ամյա որդուն՝ Պավելին։ Աղբյուրը նաեւ կարծիք է հայտնել, որ մասնավոր ռազմական ընկերության հիմնադրի որդին «գտնվում է որոշակի անձանց ազդեցության տակ, և նրան դժվար է անկախ գործիչ անվանել»։

Քաղաքականություն

Պատահարներ