ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թողնելու, որ այստեղ տեղաշարժ լինի, թուրքը գա. արցախցիները՝ Ակնա–Ասկերան ճանապարհին

Արցախցիները դեռ Ակնա–Ասկերան ճանապարհին են և վստահեցնում են, որ թույլ չեն տալու որևէ տեղաշարժ լինի: 

 

Սոցցանցերում տարածվող տեսանյութում ակցիայի մասնակից կինը նշում է. «Սուտ է, մենք Աղդամից ոչ մի օգնություն թույլ չենք տվել մտնի Արցախ»:

 

«Մինչև վերջ պայքարելու ենք և մեծ, նորանոր հաղթանակներ ենք տոնելու»,– ասում է նա:

 

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, թե սուտ է տեղեկությունը, որ Ասկերանի ճանապարհով ռուսական հումանիտար բեռ է մտել Արցախ: 

 

«Վստահեցնում ենք, որ ռուսական ոչ մի ավտոմեքենա ոչ մի բեռ չի տեղափոխել այս ճանապարհով: Ոչ մի ռուսական ավտոմեքենա Ադրբեջանից ոչ մի բեռ կամ ոչ մի օգնություն չի տեղափոխելու Արցախի Հանրապետություն: Եթե արցախցին ունի կարիք, ունենք միայն մեկ ճանապարհ. Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է: Մենք ունենք միայն մեկ օգնության տեղ, և դա Հայաստանի օգնությունն է: Եթե Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը չի հասնում Արցախ, ապա որևիցե, ոչ մեկի օգնության կարիքը մենք չունենք, հատկապես, առանձնապես՝ Ադրբեջանի»:

 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,– նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ