ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք աղջիկը չի բռնում հայ ֆուտբոլիստի ձեռքը. թյուրքագետ

Թուրքական տիրույթում տարածվում է մի տեսանյութ, երբ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք երեխաներից մեկը չի բռնում մարզիկի ձեռքը: Այս թեմային «Տելեգրամ»-ի իր ալիքում  անդրադարձել է  պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և գրել.

 

«Խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք աղջիկը չի բռնում հայ ֆուտբոլիստի ձեռքը։

Տեսանյութը երեկվանից ակտիվորեն տարածվում է թուրքական ազգայնամոլների կողմից՝ որպես ճիշտ վարքի օրինակ։

Հիշեցնեմ, որ ըստ վերջին տարիների բոլոր սոցհարցումների՝ Թուրքիայում հայերը և Հայաստանը համարվում են գլխավոր թշնամիները և սպառնալիքը»,- գրել է նա։


Հիշեցնենք, որ երեկ կայացած Թուրքիա - Հայաստան խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին կընդունի Խորվաթիայի ընտրանուն։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ