ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1037-ի

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, ևս 1204 մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։

 

Նշվում է, որ տուժածներից ավելի քան 720–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

 

Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:

Քաղաքականություն

Պատահարներ