ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձում են մեզ կոտրել, երևի քիչ էինք կոտրված․ Աստղիկ Գալեյան

«Փորձում են մեզ կոտրել, երևի քիչ ենք կոտրված, հիմա ավելի շատ են փորձում կոտրել՝ ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել»,- ասել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը Աստղիկ Գալեյանը, որը  դեռ չի տեսակցել ամուսնուն՝ Գարիկ Գալեյանին, ով երեկ ձերբակալվել էր։

 

Աստղիկ Գալեյանի փոխանցմամբ` ամուսնու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ չլեռու համար։

 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:

 

Դատարանի բակում նրա աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում: Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նրան։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին,  որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ