ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն Ակնայով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համաձայն, Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, Ղարաբաղի հայ բնակիչների պարենային կարիքները բավարարելու նպատակով, ռուսական Կարմիր խաչը տրամադրել է 1 բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված պարենային և ոչ պարենային ապրանքներով:

 

Բեռնատարն անցել է ռուս-ադրբեջանական սահմանը տեղական ժամանակով 14:30-ին և նախատեսում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Աղդամ-Ասկերան ճանապարհով։

 

Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերությունից APA-ին հայտնել են, որ «բեռը շարժվում է Սամուր-Բաքու-Բարդա-Աղդամ-Ասկերան երթուղով»

 

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Ռուսաստանի կողմից Աղդամով դեպի ԼՂ մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենայի շարժից:

 

Քաղաքականություն

Պատահարներ