ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրք». զոհված զինծառայողների հարազատները սուլոցներով ուղեկցեցին ԿԳՄՍ նախարարին

Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ դատարանի բակում միջադեպ տեղի ունեցավ: Դատարանի բակում հայտնվեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նրանք այդտեղ էին գտնվում Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի թաղման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի էր ունենում հարևանությամբ:

 

Նրանց մոտեցան մի քանի քաղաքացի՝ ահազանգելով դասագրքերի բացակայության մասին, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեսյանն ասաց, որ խնդրի մասին նախարարությունը պարզաբանում է տարածել։

 

Այլ հարցերի, այդ թվում՝ նաև լրագրողների չպատասխանեց՝ հայտարարելով, որ թաղման տեղում չի պատրաստվում հարցերի պատասխանեց և խնդրեց հեռու մնալ իրենցից։


«Ես այստեղ գտնվում եմ մեր Օլիմպիական չեմպիոնի թաղման արարողությանը, խնդրում եմ հեռու գնացեք․․․ Ես այստեղ չեմ գտնվում ծնողների հետ հանդիպման համար»,- լրագրողներին դիմելով՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

 «Թողեք թաղումը նորմալ անենք, էլի»,- նշել է փոխնախարար Կարեն Գիլոյանը։  Զոհված զինծառայողների ծնողները «թուրք» վանկարկումներով ճանապարհել են նրանց։

 

Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը 2 ամսով կալանավորվեց:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:

 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ