Այս տարվա 6 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու 9268 դիմում է ստացվել. «Հետք»

Ռուս-ուկրաինական պատերազմի և եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին ավելացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը: Տեղեկությունը հայտնում է «Հետք»-ը: 

 

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից լրատվամիջոցին  հայտնել են, որ միայն 2022թ-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 25 հազ. 515 մարդ է դիմել: Իսկ այս տարվա 6 ամսվա ընթացքում ստացվել է 9268 դիմում:

 

«2018թ․-ից ի վեր ՀՀ քաղաքացիություն ստանալու ամենաքիչ դիմումները եղել են 2020 և 2021 թվականներին, ինչը պայմանավորված է «Covid 19»-ով և Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքով:

 

Ծառայությունից հայտնում են նաև, որ քաղաքացիության դիմումների ավելի քան 90%-ը ներկայացրել են ազգությամբ հայ լինելու հիմքով: Սակայն դիմումատուի երկրի վերաբերյալ տվյալներ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չի արձանագրվում, հետևաբար հայտնի չէ, թե ավելի շատ որ երկրից են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության փոխանցած տվյալների համաձայն՝ 2018-2023թթ. (առաջին եռամսյակ) քաղաքացիությունը դադարեցնելու 27 հազ. 878 դիմում է ստացվել, իսկ Հանրապետության նախագահի հրամանագրերով դադարեցվել է 27 հազ. 496 մարդու քաղաքացիություն:

 

Ինչպես նշում են ծառայությունից, դիմումատուների մեծ մասը ազգությամբ հայեր են»,- գրել է լրատվամիջոցը:

 

Սյլ մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ