Հարավային Կորեան Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի օգնություն կհատկացնի

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային 2 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն կտրամադրի ՝ սկսած 2025 թվականից, հաղորդում է Reuters-ը ՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը:

 

Յուն Սոկ Յոլը հայտնել է օգնության նոր փաթեթի մասին Նյու Դելիում Մեծ քսանյակի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:

 

Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինային 300 մլն դոլարի օգնություն կտրամադրի։ 

 

2022 թվականին Սեուլն Ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլար Է հատկացրել Ուկրաինային, որում նաեւ ներառվել էր զրահաբաճկոններ և սաղավարտներ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ