Ի սատարումն շրջափակված Արցախի` Շվեդիայի հայ համայնքը ավտոերթ է իրականացրել

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը: Ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։

 

Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ու պաստառներով E4 ճանապարհով ուղեվորվել են Ստոկհոլմ։

 Կազմակերպիչներն իրենց կոչով հորդորել են ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։

Քաղաքականություն

Պատահարներ