Կրիշտիանու Ռոնալդուի հյուրանոցն անվճար ընդունել է Մարոկկոյի երկրաշարժից տուժածներին

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն օգնել է մարոկկացիներին, ովքեր կորցրել են իրենց տները սարսափելի երկրաշարժի հետևանքով։ Այս մասին գրում է Ria.ru-ն:

Մարաքեշում գտնվող հյուրանոցը, որը պատկանում է Ռոնալդուին, անվճար ընդունել է երկրաշարժից տուժածներին։ 

 

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Մարոկկոյի երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Սեր և աղոթքներ եմ ուղարկում երկրի բոլորին այս շատ դժվար պահին»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։

 

Երկրաշարժն ամենաավերիչն էր երկրում վերջին 120 տարվա ընթացքում։ Այն մասամբ ավերել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ճանաչված Մարաքեշ քաղաքի պատմական հատվածը։

 

Հիշեցնենք, որ Մարոկկոյում տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 2012 մարդ: 

Քաղաքականություն

Պատահարներ