Ռուսական հումանիտար բեռը կանգնած է Բարդայում և առաջ չի գնում. ադրբեջանագետ

«Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր Խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնում: Իհարկե, ադրբեջանական կողմը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ»,- այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել  է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: 

 

«Բայց երեկվանից ադրբեջանական քարոզչական մեդիան ու նաև պաշտոնյաները (նույն Հիքմեթ Հաջիևը) անում են հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել այս պայմանավորվածություններից: Օրինակ՝ «Caliber.az»-ը գրել էր, որ անգամ, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա լինելու է բացառապես Կարմիր Խաչի համար: Հաջիևն էլ ասել էր, որ սա բարի ժեստ է իրենց կողմից, բայց դա չի փոխում իրենց նախկին դիրքորոշումը:

Հայտնի է նաև, որ Արցախում մի խումբ հայեր շարունակում են հսկել ճանապարհի մոտ՝ թույլ չտալու դրա գործարկումն անգամ ռուսական կողմի համար»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական Կարմիր խաչը Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: 

Քաղաքականություն

Պատահարներ