Ռուսաստանում վերջին 10-ը տարվա ընթացքում արդյունահանել են ամենախոշոր ադամանդը

Ռուսաստանում՝ Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը, «Մայաթ» ադամանդի հանքավայրում, վերջին 10 տարվա ընթացքում արդյունահանել է ոսկերչական որակի ամենամեծ ադամանդը։

 

Ռեկորդակրի քաշը կազմել է 390,7 կարատ։ Հայտնաբերված ադամանդը ոչ ստանդարտ ձևի թեթև բյուրեղ է, որը ունի դեղին-շագանակագույն լուսապսակ:  

 

Թանկարժեք քարը հայտնաբերվել է ադամանդե ավազների լվացման ժամանակ։ Նրա հետ միասին հայտնաբերվել է նաև դասական ձևի 37,7 կարատ քաշով խոշոր անգույն ադամանդ։ Երկուսն էլ ուղարկվել են ձևաբանական բնութագրերի փորձագիտական գնահատման: 

 

«ԱԼՌՈՍԱ» ընկերության գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևը նշել է, որ գտածոները դեռ պետք է ուսումնասիրվեն, բայց անկասկած սա ռեկորդ է թե  ընկերության և թե երկրի ադամանդագործության ոլորտի համար:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ 401 կարատ քաշով ոսկերչական որակի ամենամեծ ադամանդը գտել էին տասը տարի առաջ ՝ 2013 թվականին։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ