ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաագայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2400 բնապահպան ակտիվիստների

Ավելի քան 2400 մարդ ձերբակալվել է Extinction Rebellion Nederland-ի բողոքի ակցիայի ժամանակ, որոնք փակել էին Հաագայի գլխավոր մայրուղին, գրում է Ria.ru-ն` հղում անելով քաղաքային ոստիկանությունը։

 

«Սեպտեմբերի 9-ին, մենք ձերբակալել ենք ավելի քան 2400 մարդու A12 մայրուղու վրա, այդ թվում՝ տասնյակ անչափահասների», - ասվում է Հաագայի ոստիկանության հաղորդագրության մեջ: 


Շաբաթ օրը կեսօրին էկոակտիվիստները փակել են մայրուղին՝ ի նշան բողոքի հանքարդյունաբերության պետական ​​սուբսիդիաների դեմ: 

 

Ավելի ուշ քաղաքային իշխանությունները թույլտվություն են տվել բացել ճանապարհը երթեւեկության համար։ Ակտիվիստները չեն արձագանքել ոստիկանների բազմաթիվ կոչերին՝ մայրուղուց տեղափոխվելու  այլ վայր, որտեղ թույլատրված է ցույց անելը։ 

Հոլանդիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որից հետո սկսվել են ձերբակալությունները։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների կառավարությունն ամեն տարի 37,5 միլիարդ եվրո է ծախսում հանածո վառելիքի սուբսիդավորման վրա։ Միևնույն ժամանակ Նիդեռլանդների կաբինետը բազմիցս հայտարարել է հանածո վառելիքի բոլոր սուբսիդիաները կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում աստիճանաբար չեղյալ հայտարարելու ծրագրերի մասին:


 

Քաղաքականություն

Պատահարներ