ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաբարովսկում բնակիչները փրկել են ծանծաղուտում հայտնված շնաձկանը

Խաբարովսկում բնակիչները փրկել են ծանծաղուտում հայտնված  շնաձկանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: 

 

Կենդանին ծանր էր շնչում և չէր կարողանում լողալով հեռանալ, ականատեսները որոշել են նրան հրել դեպի խորը ջրային տարածություններ։ 

 

«Ամեն ինչ լավ անցավ. գիշատիչը կարողացավ  հեռանալ ինքնուրույն»,- այս մասին հայտարարել է Այանո-Մայսկի մունիցիպալ շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Իվլեևը։ 

 

Նա նաև նշել է, որ սա ծովատառեխ տեսակի  շնաձուկ է, երկարությունը 3,7 մետր է, քաշը՝ 230 կիլոգրամ։

Քաղաքականություն

Պատահարներ