ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Մակրոնի մամուլի ասուլիսին

Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսին։ Այն անցկացվում էր Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը: 

 

Դեպքը տեղի է ունեցել սպասասրահում։ Լրատվամիջոցները պատրաստվում էին Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների մամուլի ասուլիսին։ 

 

Երբ մեր հայրենակից Քեթրինը փորձել է գնալ Մակրոնի ելույթին, անվտանգության աշխատակիցը կանգնեցրել է նրան և հարցրել է. «Ո՞ր երկրից ես»:

Երբ լսել է, որ լրագրողը Ռուսաստանից է,  կանգնել է աղջկա ճանապարհին, իսկ հետո սկսվել է երկխոսություն։

 

Լրագրողը պատմում է, որ թեթև վիճաբանությունից հետո խոսակցության մեջ է մտել Մակրոնի մամուլի ծառայության մեկ այլ աշխատակից և փորձել կոտրել հեռախոսը, որով նկարահանվում էր այն ամենը, ինչ կատարվում էր։

Քաղաքականություն

Պատահարներ