Թուրքական համարանիշերով ավտոմեքենան ազատ շրջում է Երևանում․ shamshyan

Արդեն տևական ժամանակ է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում ականատես ենք լինում, թե ինչպես են թուրքական համարանիշերով մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները առանց խոչընդոտի երթևեկում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Անգամ եղել են դեպքեր, երբ թուրքական համարանիշերով ավտոմեքենաները խափանվել են և հայ վարորդները կանգնել և օգնություն են ցուցաբերել նրանց, մինչդեռ համացանցում բազմիցս տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են Թուրքիայում հայկական համարանիշերով ավտոմեքենաների նկատմամբ թուրքերը ոտնձգություն կատարում ու այդ ժամանակ հիշում ես մեծն Իսահակյանի հայտնի ու արդիական խոսքը՝ «Երբ Աստված ասաց՝ սիրիր թշնամուդ, այդժամ թուրքը չկար աշխարհում»։

Քաղաքականություն

Պատահարներ