Վարչապետից՝ գրող. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը գիրք է գրում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը գիրք է գրում՝ այդ պաշտոնում անցկացրած իր 49 օրերի մասին: 

 

Լիզ Թրասը մասնավորապես գրքում նշում է, որ իր անհաջողությունների հիմնական պատճառը եղել է «պահպանողական գաղափարների աջակցության» բացակայությունը և «գլոբալ ձախերի» չափազանց մեծ աջակցությունը: 

 

Mail on Sunday թերթին տված հարցազրույցում, Թրասը հայտնել է, որ գրքում կարեւոր տեղ է գտնելու նաև թագուհու հետ իր վերջին հանդիպման մասին մանրամասները: Հավելենք, որ այդ հանդիպումից մի քանի օր հետ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կնքեց իր մահկանացուն: 

 

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության գրասենյակից հայտնել են, որ Թրասը գիրքը կգրի ինքնուրույն, որը լույս կտեսնի 2024 թվականի ապրիլին: 
 

Քաղաքականություն

Պատահարներ