Ամերիկացի դերասան Մարկ Ռուֆալոնի արձագանքը՝ Քարդաշյանի՝ Արցախին սատարելու կոչին

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն X սոցցանցի իր միկրոբլոգում կիսվել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կոչով, որով աստղային հայուհին դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով կանգնեցնել երկրորդ հայոց ցեղասպանությունը:

«Սա լուրջ խնդիր է, որին լրատվամիջոցները չեն անդրադառնում», - միկրոբլոգում գրել է «Էմմի» , «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, «Օսկար», ԲԱՖՏԱ, «Գրեմմի» և «Թոնի» մրցանակների հավակնորդ Ռուֆալոն՝ կիսվելով Քարդաշյանի հրապարակմամբ:

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում Արցախին սատարող գրառում էր կատարել` կից հրապարակելով հումանիտար իրավիճակի վերաբերյալ լուսանկարներ։ «Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին՝ կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն։ ԱՄՆ-ի ու աշխարհի ժամն է՝ քայլեր ձեռնարկելու հայերին պաշտպանելու Ադրբեջանից»,- նշել էր Քարդաշյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ