ԵՄ երկրները կարող են չբռնագրավել ռուս զբոսաշրջիկների անձնական իրերը

ԵՄ երկրները կարող են չբռնագրավել Միության մուտք գործող ռուս զբոսաշրջիկների անձնական իրերը, օրինակ ՝ հագուստը: Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովում ։ Բացի այդ, նրանք հստակեցրել են, որ ռուսների անձնական իրերի և մեքենաների նկատմամբ պատժամիջոցների մասին դրույթները միայն առաջարկություններ են: Վերջնական որոշումը կայացնում են ԵՄ երկրները: 

 

Հիշեցենենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ չեն կարող մուտք գործել սեփական մեքենաներով, սմարթֆոնով եւ կոսմետիկայով: Սահմանին դրանք կարող են բռնագրավվել:

Քաղաքականություն

Պատահարներ