«Գրքերը հերթով գնում են դպրոցներ». ԿԳՄՍ նախարար

Գրքերը հերթով գնում են դպրոցներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նա նշել է, որ այդ աշխատանքը որոշակի ժամանակ է պահանջվել, սակայն գրքերի որոշ մասն արդեն դպրոցներում են.«Մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կլինի: Ես գիտեմ, որ կրթությունը մի համակարգ է, որտեղ բոլորը կարծիք ունեն և շահագրգիռ են, բայց ամեն դեպքում դա  մասնագիտություն է և մասնագիտական մոտեցում է պահանջում: Տառուսոցումն էլ քայրեի հերթականություն  է պահանջում, վստահեք մեր ուսուցիչներին, վստահաբար նրանք մեր երեխաներին կսովորեցեն տառաճանաչություն»:

 

Լրագրողների այն դիտարկմանը, թե մտավախություն չունեն, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից հետ կընկնեն, նախարարը ասել է.«Ես չեմ կարծում, որ մենք որևէ լուրջ խնդիր ունենք: Որովհետև նախ դասագրքերը հասանելի են, դրանք էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են: Կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի վրա չի առաջանալու»:

Քաղաքականություն

Պատահարներ