Իլոն Մասկն իր նորածին երեխային անվանել է Տեխնո Մեխանիկուս

Գործարար Իլոն Մասկը և երգչուհի Գրայմսը կրկին ծնողներ են դարձել։ Զույգի համատեղ երրորդ երեխայի ծննդյան մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 10-ին։

X սոցիալական ցանցում Pop Base աքաունթը հայտնել էր, որ երեխային անվանել են Տեխնո Մեխանիկուս (Techno Mechanicus)։ Մասկը հաստատել է այս տեղեկությունը՝ պատասխանելով հետևյալ բովանդակությամբ գրառմամբ՝ « Տաու Տեխնո Մեխանիկուս. Շրջագիծ/Տրամագիծ»: 

Ո՛չ Գրայմսը, ո՛չ Մասկը չեն հայտարարել, որ երեխայի են սպասում։ Զույգը համատեղ ևս երկու երեխա ունի՝ տղա (ծնված 2020 թվականի մայիսին) և աղջիկ (ծնված 2021 թվականի դեկտեմբերին)։ Նրանց անուններն են X Æ A-Xii (արտասանվում է «Էս Էշ Էյ–Թուելֆ») և Exa Dark Siderel (Էքսա Դարք Սիդերել): Համենայն դեպս նրանք այդպես էին կոչվում ծնվելուց հետո։ Գրայմսը հարցազրույցներից մեկում ասել է, որ իր դստեր անունը պարզապես Y է («Ուայ»): 

Մասկը ևս հինգ երեխա ունի Ջասթին Ուիլսոնի հետ իր առաջին ամուսնությունից՝ երկվորյակներ Գրիֆին և Քսավիեր (ծնված 2004 թվականին) և եռյակներ՝ Դամիան, Սաքսոն և Քայ (ծնված 2006 թվականին)։ Մասկի և Ուիլսոնի առաջնեկը որդի Նևադան է, որը ծնվել է 2002 թ.–ին:

Քաղաքականություն

Պատահարներ