Մարոկկոյում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 2500-ի

Մարոկկոյում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2497-ի։ Եվս 2476 մարդ վիրավոր է։ Փրկարարներն արդեն ավելի քան 48 ժամ աշխատում են փլատակներից ողջ մնացածների գտնելու համար։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել էՄարաքեշից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ 

 

Երկրաշարժն ամենաուժեղն էր երկրում վերջին 120 տարվա ընթացքում։

 

Քաղաքականություն

Պատահարներ