Պեսկովը կարծիք է հայտնել, որ ՌԴ-ից հեռացած IT ոլորտի մասնագետները վաղ, թե ուշ վերադառնալու են

Ռուսաստանից հեռացած տարբեր ոլորտների մասնագետները, այդ թվում՝ IT ոլորտի բարձրակարգ մասնագետները վաղ, թե ուշ վերադառնալու են՝ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության կայունացումը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК –ին տված հարցազրույցում։

 

«Նրանք կվերադառնան այստեղ, քանի որ շատ պրոցեսների հիմքում հենց տնտեսությունն է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի տնտեսությունն աճում է՝ այլ երկրներում «տնտեսական բացասական միտումների ֆոնին»։   

 

Ընդ որում,  Պեսկովը ընդգծել է, որ երկրից հեռացած այն քաղաքացիները, որոնք «Ռուսաստանի թշնամին են դարձել», հայրենիքում տեղ չունեն։

 

«Այդպիսի մարդիկ նույնպես կան։ Պետք չէ չափազանցացնել նրանց թիվը, բայց նրանց համար, ովքեր թշնամի են դարձել, դժվար թե տեղ գտնվի մեր հայրենիքում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Քաղաքականություն

Պատահարներ