Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։ 

 

«Հարգելի՛ ուղևորներ,

 

Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ։

 

Թատրոնի արտիստների կազմի ներկայացմամբ սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ», սեպտեմբերի 14-ին՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերաները, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» համերգային ծրագիրը։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ս.թ. սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ  Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

 

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

 

Միայն ս․թ․ սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին:

Հագեցած ու տպավորություններով լի օրեր ենք մաղթում ձեզ»,-ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ