ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անադիա քաղաքի փողոցները հեղեղվել են գինով. գործարանում վթար է տեղի ունեցել

Պորտուգալական Անադիա քաղաքը հեղեղվել է գինով Destilaria Levira գործարանում տեղի ունեցած վթարի պատճառով: Այս մասին հայտնում է տեղական JN պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան, սակայն տեսակադրերը համացանցում այսօր են տարածվել։ 

 

Նշվում է, որ ձեռնարկությունում պայթել են «աստվածային նեկտարով» երկու տարա, ինչի հետևանքով մի քանի տոննա հեղուկ է թափվել: Գինին հեղեղել է քաղաքի մի քանի փողոցները։

 

Տեղի իշխանությունը մտավախություն ունի, որ գինին կհայտնվի Սեպտիմա գետում, և այդ ժամանակ իրավիճակը կարելի է որպես բնապահպանական աղետ գնահատել: Բայց, ամենայն հավանականությամբ, ապոկալիպտիկ սցենարին գործը չի հասնի. փողոցներն արդեն մաքրվել են, տուժած քաղաքային օբյեկտները`նույնպես։

 

Անադիայի փողոցների մաքրման համար միջոցներ է հատկացրել ընկերությունը, որի ձեռնարկությունում տեղի է ունեցել վթարը: Առայժմ քաղաքին և գործարանին հասցված տնտեսական վնասը չի հաշվարկվել, սակայն վթարի հետևանքով ընկերության լուրջ ծախսերը մտահոգում են իշխանությանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ