ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մաթեմյաններն ունեն 3 երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին»․ սա նորմա՞լ տեքստ է դասագրքի համար. հարց՝ նախարարին

Ի՞նչն է ձեզ մոտ մտահոգություն առաջացնո՞ւմ, այն, որ մաթեմատիկան բացատրվում է ինչ որ մեկի ընտանիքի միջոցով։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դասագրքի համար նորմալ տեքստ է հետևյալ նախադասությունը․ «Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, նրանք ունեն երեք երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին»։

 

«Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, որ մեր երեխաները ինչ-որ անունով կոչեն ընտանքի անդամներին և իրենց միջոցով սովորեն առարկան։ Եթե անունները պետք է վերանայել կամ փոխել, ապա մենք ամբողջ տարի նոր դասագրքերի մասին ուսուցիչներից, ծնողներից, աշակերտներից հավաքելու ենք կարծիքներ և բնականաբար հետագա բոլոր անհրաժեշտ լրամշակումներն ըստ այդմ կանենք»,-ասաց նա։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քաղաքականություն

Պատահարներ