Վանաձորում քաղաքացին սալիկներ է գողացել` հոր գերեզմանը բարեկարգելու համար

Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել են մի քաղաքացու, որը բազալտե սալիկներ է բեռնում «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկը: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում։ 


Քաղաքացին պարեկներին հայտնել է, որ ցանկանում է սալիկները տեղափոխել գերեզմանատուն` հոր գերեզմանը բարեկարգելու համար: Նա հավելել է, դա անում է առանց որևէ մեկի թուլտվության կամ իմացության:


«Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ՝ նույն փողոցի բնակիչ, 27-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Տարոնի բաժին: «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ