Զրոներով կամ կրկնվող թվերով պատհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու. ՆԳՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ, այն է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Այս մասին ԱԺ նիստում ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

 

«Նախագծի համաձայն Կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող չափորոշիչները, իսկ ՆԳՆ-ն, իր հերթին, կսահմանի այս աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների»,- ասել է նա:

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում խնդրել է այնպես անել, որ սա անհավասարության միջոց չդառնա:

 

«Սովորաբար մարդիկ պատրաստ են գումարներ վճարել իրենց համարանիշների համար, ոչ պարզապես, այլ հասարակության այլ մանակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Ես խնդրում են ՆԳՆ-ին այս հարցին էլ ուշադրություն դարձնել, որպեսզի սա անհավասարության միջոց չդառնա»,- ասել է նա:

 

Արսեն Թորոսյանի ելույթին ի պատասխան Արփինե Սարգսյանը նշել է, որ զրոներով կամ կրկնվող թվերով պատհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու:

Քաղաքականություն

Պատահարներ