Apple-ը ներկայացրել է Iphone 15-ը․ ի՞նչ փոփոխություններ են արվել

Apple ընկերությունն այսօր Wanderlust միջոցառմանը ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնը:  

Նոր iPhone-ը չունի Face ID։ Այժմ տեսախցիկը և սենսորները տեղակայված են Dynamic Island-ում՝ էկրանի զույգ անցքերի մեջ։ Հետևի վահանակը պատրաստված է ապակուց։ Նախկին Lightning-ի փոխարեն նոր սմարթֆոնն ունի USB-C միակցիչ։ Այժմ դուք կարող եք լիցքավորել ձեր MacBook-ը, iPad-ը, iPhone-ը և նույնիսկ երկրորդ սերնդի AirPods Pro-ն մեկ մալուխով։ 

IPhone 15-ը նաև ունի Apple-ի երկրորդ սերնդի U2 լայնաշերտ չիպ, որը կծառայի կորած սարքերի կամ airtag պիտակներով իրերի որոնման համար, ինչպես նաև հնարավորություն կտա գտնել մոտակայքում այլ iPhone-ներ:  

Նոր դիմանկարային ռեժիմի շնորհիվ հեռախոսը ինքնուրույն կհասկանա՝ արդյոք մարդու է նկարում, թե ընտանի կենդանու, և արդյոք սուբյեկտը կադրում է, թե ոչ։ 

Նոր սմարթֆոնն ունի Apple-ի Super Retina XDR էկրան՝ 6,1 դյույմ, իսկ Plus մոդելի դեպքում էկրանի չափը 6,7 դյույմ է: 

iPhone-ները հասանելի կլինեն սև, բաց կապույտ, կանաչ, դեղին և վարդագույն գույներով: 

Քաղաքականություն

Պատահարներ