Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ 3 անձ է ձերբակալվել

Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 12–ին` 21։05-ի սահմաններում, 3 անձ մարզադաշտից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

 

«3 անձ ձերբակալվել է ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով»,– տեղեկացրեցին ոստիկանությունում։

 

Նրանք վիճաբանել են և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

 

Երեկոյան անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

 

Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 11–ին կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։

Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։

Քաղաքականություն

Պատահարներ