Հումանիտար բեռը մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

 

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

 

Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

 

Քաղաքականություն

Պատահարներ