Փարիզում հետաքննություն է սկսվել Սուրբ Աստվածամոր տաճարի վիտրաժների վաճառքի հարցով

Փարիզում հետաքննություն է սկսվել Սուրբ Աստվածամոր տաճարի վիտրաժների կամ ապակենախշերի վաճառքի հարցով: Մշակութային ժառանգության պաշտպանության ասոցիացիան դիմել է Փարիզի ոստիկանության կենտրոնական բաժին՝ խնդրելով գնահատել Sotheby’s աճուրդում Աստվածամոր տաճարից վիտրաժի երկու կտորների վաճառքի օրինականությունը։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։

 

 Հնաոճ իրերի կազմակերպության հիմնադիր Ֆիլիպ Մաչիկոտի խոսքով՝ 1862 թվականին գողացված և փոխարինված երկու վիտրաժներ վաճառվել են 2015 թվականին աճուրդում։ Նա պնդում է, որ երկու վիտրաժներն էլ ազգային անօտարելի հարստություն են։ 

Մասնագետը ենթադրում է, որ պետությունը չգիտեր` 19-րդ դարում վիտրաժների գողության և ութ տարի առաջ դրանց վաճառքի մասին։ Դրանք վաճառվել են 123 և 111 հազար ԱՄՆ դոլարով։ 

 

Աճուրդի տունը` Sotheby's-ը, վստահեցնում է, որ մինչ վիտրաժները վաճառքի հանվելը, լայնածավալ հետազոտություններ են իրականացվել և իրավասու մարմիններից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, այդ թվում՝ արտահանման թույլտվությունը։ Աճուրդի տան ներկայացուցիչը նաև նշել է, որ ասոցիացիան չի կապվել Sotheby’s-ի հետ մինչև ոստիկանություն բողոք ներկայացնելը։

 

Հրատարակությունը նշում է, որ վիտրաժների վաճառքի հետ կապված նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել 2021 թվականին։

 

 

 

Քաղաքականություն