Ավելի քան 10000 մարդ այս պահին տեղահանված է հայրենի համայնքներից. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։ 
 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է սկսել տվյալներ հավաքագրելու համար։

Տեղահանվածները ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի է ապահովել հարաբերական անվտանգություն։ 

Նրանք առանց պատշաճ սննդի են, դեղորայքի, հիգիենայի պարագաների՝ սա ազգային աղետ է և մարդու բոլոր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում:

Քաղաքականություն