Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում․ ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է սկսվել

Թեև ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն  հրապարակում ներկա մարդիկ համաձայն չէին գնալ տուն։ 
 

Քաղաքացիները շշերով հարվածում էին ոստիկաններին, իսկ հետո սկսվեց բախում։ Ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներից մեկին։ Լարված իրավիճակ ստեղծվեց։ Ոստիկանությունը զգուշացրեց քաղաքացիներին, որ եթե չդադարեցնեն գործողությունները հատուկ միջոցներ կձեռնարկեն։
 


 

Նշենք, որ այս պահին ակցիայի վայրում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Քաղաքականություն