ՏԵՍԱՆՅՈՒԹ. 13-ամյա Մկրտիչն ու նրա մայրը ծանր վիրավորվել են Արցախում իրենց տան վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով. Բեգլարյան

13-ամյա Մկրտիչ Հովոյանն ու նրա մայրը ծանր վիրավորվել են Արցախի Վանք գյուղում՝ իրենց տան վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով։ Այդ մասին X սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

«Այնտեղ սպանվել են նրա 16-ամյա եղբայրը` Սերգեյ Հովոյանը, և նրանց 67-ամյա հարևանը` Մելսիկը»,- գրել է նա։ 

Քաղաքականություն