Բողոքի ակցիաները մեկնարկել են. ցուցարարարները փողոցներ են փակում

Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել էր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։  Ցուցարարարները փողոցներ են փակում։ Կարմիր բերետավորն ու ցուցարարները վիճեցին, ոստիկաններն էլ բռնի ուժով բերման են եթարկում ցուցարարներին։ 

Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը: 
 

Բացի այդ, այս պահին Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, քանի որ անհնազանդության խաղաղ ակցիաներից հետո, այստեղ ժամը 10:00-ին բողոքի ակցիա է նախատեսված: Վաղ առավոտից մեծ թվով վահանավոր ոստիկաններ շրջապատել են Կառավարության շենքը։ 

 

 

Քաղաքականություն