Արցախում 8-ամյա երեխայի սիրտը ճաքել է պայթյունների ձայներից. Ռուբեն Վարդանյան

Արցախում իրավիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական ոչնչացման եզրին են,-  այդ մասին ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում․ 

«Արցախում մարդիկ խուճապի մեջ են։ Արդեն երրորդ օրն է՝ առանց լույսի, առանց սնունդը նորմալ տաքացնելու հնարավորության։ Դեղորայք չկա, կան մեծ թվով վիրավորներ։ Այսօր առավոտից շարունակվել են փոխհրաձգությունները, մարդիկ վախեցած են, 8-ամյա մի երեխայի սիրտը ճաքել է ռմբակոծությունից»,-հայտնել է Վարդանյանը։  

Ինչ վերաբերում է «մարդասիրական միջանցքի» բացման կամ դրանից հրաժարվելու հավանականությանը, Վարդանյանը հայտնել է, որ տարբեր մակարդակներում բարդ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ ոչնչի չեն հանգեցրել․ «Հարցերը հսկայական են, սա շատ ծանր գործընթաց է։ Արցախի ղեկավարության համար դա մեծ մարտահրավեր է», - ընդգծել է քաղաքական գործիչը։

Քաղաքականություն