Բժիշկները Կարմիր խաչի գրասենյակից պահանջում են կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը

Բուժաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ եւ պահանջում են միջնորդել և կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, և Հայաստանից Արցախ բուժաշխատողների տեղափոխումը:

 

Նրանց ձեռքին կան անգլալեզու պաստառներ. «բուժաշխատողներն ուզում են մեկնել Արցախ», «Բոլորն ունեն առողջության իրավունք», «Բժիշկներն Արցախի հետ են», «Արեք ձեր գործը»:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ բժիշկ Արեգա Հովսեփյանը, որի հարազատները հիմա Արցախում են, իր խոսքում նշեց. «Մենք պահանջում ենք այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխել Հայաստան: Բացի այդ, կան բուժաշխատողներ, որոնք ցանկություն ունեն գնալ Արցախ:

 

«Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, մի մոռացեք՝ ձեր առաքելությունը որն է, մի շփոթեք չեզոքությունն անտարբերության ու անգործության հետ: Այս երեք օրերի ընթացքում ի՞նչ է արել ԿԽՄԿ-ն, ի՞նչ գործառույթներ է իրականացրել: Ինչու համար է ստեղծվել Կարմիր Խաչը, ձեր մարդասիրական գործունեության ամենակարեւոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այլ երկրներում կարողանում եք իրականացնել այդ երկրի ժողովրդի շահերը, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դուք դառնում եք միջազգային կազմակերպություն եւ հիշում չեզոքության մասին»:

 

Քաղաքականություն

Պատահարներ