Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած զոհված զինծառայողի հորը մեղադրանք է ներկայացվել

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և զոհված զինծառայողի հոր միջև տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանք են ներկայացրել զոհված զինվորի հորը։ Գուցե նաև կալանավորելու միջնորդություն ներկայացվի։ 

«Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին մեղադրանք ներկայացվեց առերևույթ միջին ծանրության հանցանքի համար: Նախնական տեղեկություններով՝ ներկայացվելու է կալանքի միջնորդություն»,- գրել է փաստաբանը:
 

Հիշեցնենք, որ օրեր  առաջ «Եռաբլուր» պանթեոն են  ժամանել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: 
«Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք ողջ գիշերն անցկացրել էին այնտեղ, փորձել են  թույլ չտալ, որպեսզի պատգամավորները մտնեն «Եռաբլուրի» տարածք: Նրանք սկսել են  հրել պատգամավորներին:
Հակոբ Ասլանյանը հայտարարել է , որ ինքը երեք պատերազմի է մասնակցել, սակայն իրեն չէին լսում. «Դու գնա Բաքու: Դու թուրք ես, դավաճան, գնացեք, կոնֆլիկտ մի սարքեք»:

Բորբոքված քաղաքացիները հրում էին պատգամավորներին, հնչել են  նաև հայհոյանքներ, իսկ քաղաքացիներից մեկը հարվածել է  Հովիկ Աղազարյանին:


 

Քաղաքականություն