Հունվարի 1-ից ելքի վիզայի անհրաժեշտություն չի լինի

2024թ. հունվարի 1-ից այլևս ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա։ 

ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ելքի վիզային վերաբերելի օրենսդրական բոլոր դրույթները. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանել ենք ԱԳՆ-ի համար եռամսյա ժամկետ՝ իրազեկման համար, որ օտարերկրյա պետությունները այս պահանջը հանելու հետ կապված իրազեկ լինեն և քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով խնդիրների չբախվեն»։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իր մոտ միշտ հարց է առաջացել՝ ինչպես է լինում, որ քաղաքացին անձնագիր ունի, ուժի մեջ է, բայց այն վավերական չէ. «ՀՀ քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չունեն»,- ասաց նա։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ