Կարմիր խաչը չի կարող հայ բժիշկներին Արցախ տանել, այդպիսի գործառույթ չունի․ Զառա Ամատունի

Այսօր տեղափոխվել է 9 վիրավոր անձ, նրանք արդեն ստանում են բուժօգնություն Ստեփանակերտի հիվանդանոցում, մենք կարողացել ենք այդ հիվանդանոցին նաև բուժպարագաներ փոխանցել։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

«Հույս ունենք, որ առաջիկայում կշարունակվի մեր աջակցությունը թե՛ բուժառուների տեղափոխման և թե՛ տարբեր մարդասիրական  օգնության ծավալի առումով։ Կարմիր խաչը վարում է կոնֆիդենցիալ  երկխոսություն կողմերի հետ և դրա նպատակն այն է, որ հնարավորինս կարողանանք մարդասիրական  հարցերը պահել ուշադրության կենտրոնում ու հասնենք լուծումների»,- ասաց Ամատունին։

 

Անդրադառնալով հայաստանցի բժիշկների բողոքի ակցիային, որով խնդրում էին Կարմիր խաչին ապահովել իրենց տեղափոխությունը Արցախ՝  տեղում բուժօգնություն տրամադրելու նպատակով, Զառա Ամատունին ասաց․

 

«Մեր կազմակերպությունը չի կարող  այդպիսի գործելաոճ որդեգրել, մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, համագործակցում ենք պատկան մարմինների հետ, սակայն ցանկացած որոշում կատարվում է կողմերի համաձայնությամբ։ Մեր գործելաոճը ենթադրում է, որ մենք կարող ենք միայն աշխատել միայն մեր անձնակազմի հետ»։

Քաղաքականություն