Փաշինյանի հեռացման պահանջով ցույցի գործողությունների պլանը պատրաստ է․ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերի հետագա գործողությունները․ 

Թևանյանը հայտարարել է, որ հանրահավաքին կհաջորդեն անհնազանդության ակցիաները՝ 4 ուղղությամբ՝ դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան. 

«Վաղը բոլոր կազմակերպված խմբերը քաղաքի տարբեր տեղերում, տարբեր ժամերի իրականցնում են հետևյալ գործողությունները․ 

հավաքներ, իրազեկման ակցիաներ, 
երթեր, փողոց փակել և այլ տիպի ակցիաներ, 
ինքնակազմակերպում։ 

Ակցիաները կտևեն մինչև 21։30-ը»,- նշել է Թևանյանը՝ իր ելությում։  

Վաղն առավոտվանից քաղաքացիական անհնազանդությունները կշարունակվեն։

Քաղաքականություն

Պատահարներ