ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել

Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ: 

 

Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP–ի տեսախցիկը:

 

Նշենք, որ սա արդեն ռուսական բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: 

 

Ավելի վաղ էլ «Ռոյթերսն» իր թղթակցին հղում տալով հաղորդել էր, որ 7 ռուս խաղաղապահների բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղևորվել է Արցախ:

 

Առայժմ հայտնի չէ, թե ինչ կա բեռնատարներում:

 

Քաղաքականություն