Մետրոյից ուղևորներին անվտանգ տարհանել են. տուժածներ չկան. ՆԳՆ

Երևանի մետրոյում այսօր առավոտյան գնացքը խափանվել է վագոնի առջևի ձախակողմյան անիվի վնասվելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ անիվը կիսով չափ դուրս է եկել ռելսից։ 


«Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում վագոնը ռելսերի վրա տեղափոխելու համար։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։ 


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում գնացք է խափանվել, և Երևանի մետրոպոլիտենը ժամը 08:50-ից անցել է միգծանի - երկկողմանի երթևեկության։

Քաղաքականություն