ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիշովկա», «մի կռվեք». Գյումրում իրազեկման ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց

Մի քանի տասնյակ քաղաքացիներիրազեկման ակցիա էին իրականացնում Գյումրում։

«Արցա՛խ, Արցա՛խ» վանկարկելով` նրանք քայլում էին փողոցներով ու մարդկանց հորդորում միանալ իրենց հանուն Արցախի փրկության։ Ակցիայի ժամանակ նաև միջադեպ գրանցվեց:

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։    
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:    
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։    
 


 

Քաղաքականություն

Պատահարներ