Արցախից Հայաստան է տեղափոխվել պայթյունից տուժած 349 բուժառու, 129 աճյուն

Արցախից  օդային և ցամաքային ճանապարհով ՀՀ է տեղափոխվել պայթյունից տուժած 349 բուժառու: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 

«Ժամը 19։00-ի դրությամբ՝ Արցախից  օդային և ցամաքային ճանապարհով ՀՀ է տեղափոխվել պայթյունից տուժած 349 բուժառու։ Վիրավորների թվում, այս պահի դրությամբ, դուրս գրված պացիենտներ չկան»,- այդ մասին տեղեկանում ենք վարչապետի խոսնակի՝ մամուլի ասուլիսի ժամանակ տրամադրած տվյալներից։ 
 

«Ընդհանուր թվով՝ տեղափոխվել է 129 աճյուն»,- նշել է խոսնակը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ