Հաշվառված 55240 անձանցից 27 408-ը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել. Արմեն Ղազարյան

Հաշվառված 55240 անձանցից 26575-ը արական սեռի է, իսկ 28670-ը՝ իգական, հաշվառվածների թվում ունեցել ենք 1172 հաշմանդամություն ունեցող անձ եւ 133 հղի կին: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը  ներկայացնող մամուլի ասուլիսին հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: 

Ամենամեծ թվով քաղաքացիներ բռնի տեղահանվել են Ստեփանակերտից՝ 27 408 անձ, այնուհետեւ Մարտակերտի շրջանը՝ 10 հազարից ավելի, Ասկերանի շրջանը՝ 7500-ից ավելի, շուրջ 7000 Մարտունու շրջանը եւ այսպես շարունակ: 

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ առաջնահերթ իրականացվում է տեղահանվածների կարիքների գնահատում:

Քաղաքականություն

Պատահարներ